Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Թաթուլ Մանասերյանը փոշմանե՞լ է Վերնատուն ակումբի համաժողովին մասնակցելու համար

analitik.am

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՎԵՐՆԱՏՈՒՆ: Այս վեհ գաղափարը երեկ վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի:

Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն ամեն կերպ վստահեցնում էր, թե տեսնելու եմ հասարակության չկուսակցականացված, չվարկաբեկված, անաղարտ, մտավորական հատվածին: Ի բացառություն մեկ-երկուսի, մնացածները նոր ամբիոն էին գտել հին ու բոլորին հայտնի երգերի, հայհոյանքների, երկրի նախկին ղեկավարներին հերոսացնելու օրվա իշխանություններին բոլորին հայտնի դժգոհություններ հաղորդելու համար:

Ինքս ինձ հարց եմ տալիս. սա է Վերնատունը? Հովհաննես Թումանյանի ՛՛Վերնատունը՛՛ ոչ մի քաղաքական, կուսակցական երանգ չուներ, այն խորապես ազգային էր, մշակութային և երկրի համար խիստ կարևոր դեր խաղաց:

Ցավում և ափսոսում եմ, որ լուրջ որակ ենք կորցրել երկրում, իսկ նորը ձևավորելը ժամանակ է պահանջելու»:

Հիշեցնենք, որ նույեմբերի 15-ին տեղի ունեցավ Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, որը դարձավ իշխանության ներկայացուցիչների բուռն քննարկման թեմաներից մեկը, ոմանք նույնիսկ զերծ չմնացին այն ծաղրելուց: Համաժողովին, ինչպես արդեն հասկացաք, հրավիրված էր նաև պարոն Մանասերյանը: Տնտեսագետը համաժողովում ելույթ ունեցավ 9-րդը՝ Վազգեն Մանուկյանից, Դավիթ Շահնազարյանից, Ռուբեն Հակոբյանից, Անդրանիկ Թևանյանից, Ռուբեն Մելիքյանից, Լարիսա Ալավերդյանից, Կարեն Բեքարյանից, Վիկտոր Սողոմոնյանից հետո:

Մանասերյանն ասում է, թե իրեն այդ հավաքին հրավիրողն ամեն կերպ վստահեցրել է, որ ինքը տեսնելու է հասարակության չկուսակցականացված, չվարկաբեկված, անաղարտ, մտավորական հատվածին: Եթե նույնիսկ մի կողմ դնենք մինչ Մանասերյանը ելույթ ունեցողների խոսքի բովանդակությունը, կարող ենք արձանագրել, որ նա մինչ խոսելը լավ տեսել է, թե ովքեր են հրավիրված եղել: Իր ելույթում տնտեսագետը խոսեց գրեթե նույն բովանդակության մեջ, ինչ՝ մյուսները, իսկ թե ինչու է հիմա նա կարծես թե փոշմանել դրան մասնակցելու համար, թերևս գիտի միայն ինքը:

Նույն շարքից