Բարի օր Քաղաքականություն 

Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը.Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր ՖԲ էջում գրում է.
«Մշակույթի և արվեստի գործիչները պետք է պահանջեն անհապաղ հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը

Չեք ուզու՞մ, որ ժողովրդի վարչապետը սեռափոխության մասին ձեր վճարած հարկերով ֆիլմ նկարի ու փաստացի այլասերման պրոպագանդայով զբաղվի: Չեք ուզու՞մ, որ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը ձեր վճարած հարկերով անհասկանալի ու անտաղանդ փերֆորմանսներ բեմադրի, ուրեմն պահանջեք, որ հենց հիմա հրապարակեն, թե 2020թ.-ին պետական բյուջեի մշակութային ոլորտին տրամադրվող գումարնեն ինչի վրա են պատրաստվում ծախսել:

Չի կարելի Ատելության կուսակցության խայծը կուլ տալ և հանդես գալ միայն արձագանքողի դերում: Դա սխալ ստրատեգիա է, դա շատ սխալ տակտիկա է: Որովհետև ձեր ցանկացած արձագանքին ժողովրդի վարչապետը պատասխանելու է անձամբ` հնարավորինս հեգնանքով, հնարավորինս ագրեսիվ տոնով և հնարավորինս տափակ ու չփաստարկված եղանակով: Հիշում եք չէ՞` մենք դեռ ապրում ենք «Երկիր - Հայկական ժամանակում», որտեղ ամեն բան կատարվում է այսօր, ամեն բան արդիական է միայն այսօր, որտեղ իրականում ոչինչ չի կատարվում, որտեղ կա միայն շրջապտույտ, որտեղ ոչինչ չի ստեղծվում, որտեղ մսխվում է միայն անցյալը` յուրօրինակ մեկնաբանություններով:

Եթե ձեզ ապագան է հետաքրքրում, եթե չեք ուզում, որ Ատելության կուսակցության պարագլուխները ձեր հաշվին այլասերում քարոզեն, եթե հավես չունեք հետո նյարդայնանալու և ձեր արձագանքներին տափակ պատասխաններ լսելու, ագրեսիվ վերաբերմունքի արժանանալու, ապա պահանջեք, որ բյուջեի բացվածքը հենց հիմա հրապարակեն: Պահանջեք, որ հենց հիմա ձեզ ներկայացնեն, թե ձեր հարկերից գոյացած գումարներով ինչ ֆիլմեր ու ինչ փերֆորմանսներ են պատրաստվում ֆինանսավորել: Պահանջեք` թող ներկայացնեն այն սկզբունքներն ու ստանդարտները, որոնցով ֆինանսավորում են տրամադրելու: Եթե չպահանջեք, ապա հետոյի գլխացավանքից չեք ազատվելու»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից