Քաղաքականություն 

ՌԴ-ն Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարել

analitik.am

Ռուս քննիչները կարող են միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղավոր են համարում 2008թ.-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների համար,  այդ մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

 

«Քննության տվյալներով՝ Վրաստանի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին և այլք նպատակ են ունեցել ոչնչացնել Հարավային Օսիայի տարածքում բնակվող օսերին»,-ասել է Մարկինը։

 

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նրանք խուսափել էին քրեական հետապնդումից։

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Հարավային Օսիայում հանցագործություն իրականացրած անձինք զրկվել են իրենց պաշտոններից, Քննչական կոմիտեն քննարկում է նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասին»,-հաղորդել է Մարկինը։

Նույն շարքից