Բարի օր Հասարակություն 

Զանգ «վերևների՞ց». Ինչու է «Կարֆուր»-ը խմբագրել Նիկոլ Փաշինյանի մասին գրառումը /լուսանկար/

analitik.am

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առևտուր անում «Կարֆուր» սուպերմարկետում:

«Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ»,-գրել էր վարչապետը:

Դրանից հետո սուպերմարկետն իր էջում գրառում կատարեց՝ անդրադառնալով «միջադեպին». «Իսկ եթե դու ավելի զբաղված ես, քան ՀՀ Վարչապետը և ժամանակ չունես այցելել Քարֆուր խանութ-սրահ, պատվիրիր օնլայն www.buy.am/carrefour/ -ից, մենք կառաքենք և՛ քո պատվերը, և՛ բազմակի օգտագործման տոպրակը»:

Այս գրառմանը հաջորդեցին սոցկայքի օգտատերերի մեկնաբանությունները: Քննարկման առարկա դարձավ գրառման այն հատվածը, որում խոսվում է վարչապետից ավելի զբաղված լինելու մասին:

Րոպեներ անց սուպերմարկետը խմբագրեց իր գրառումը, որը հրապարակվեց արդեն հետևյալ տեսքով:

«Իսկ եթե դու ավելի «զբաղված ես», քան ՀՀ Վարչապետը և ժամանակ չունես այցելել Քարֆուր խանութ-սրահ, պատվիրիր օնլայն www.buy.am/carrefour/ -ից, մենք կառաքենք և՛ քո պատվերը, և՛ բազմակի օգտագործման տոպրակը»:

Թե ինչու է «Կարֆուր»-ը խմբագրել գրառումը, արդյո՞ք զանգ է եղել «վերևներից», հայտնի չէ:

Նույն շարքից