Բարի օր Հասարակություն 

Զգոն եղեք, ուշադիր եղեք, որ հանկարծ Ձեզ տրված խոստումը չդրժեն. Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Հայաստանում քննարկվում է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020թ.-ի հունիսին Դուք հերթական համերգն եք կազմակերպելու Երևանում, որի համար վճարվելու եք: Քանի ուշ չէ, հետաքրքրվեք, թե բյուջեի որ տողով է նախատեսված Ձեր վճարումը: Զգոն եղեք, ուշադիր եղեք, որ հանկարծ Ձեզ տրված խոստումը չդրժեն: Չէ՞ որ խոստումները կատարել է պետք:

Հավատացեք, բազմահազար հայաստանցիները խստորեն մտահոգված են Ձեր ֆինանսական վիճակով: Բազմահազար քաղաքացիներ ցանկանում են, որ Դուք փող աշխատեք և ի վերջո կատարեք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից