Հայաստան Քաղաքականություն 

Պատճառները հետևյալն էին... Ինչո՞ւ հրաժարական տվեց գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը

analitik.am

Լրագրող Սերգեյ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«․Ինչո՞ւ հրաժարական տվել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ․․․

Պատճառները հետևյալն էին՝

1․Իշխանությունների գործողությունները կլյաուզնիկության մակարդակից չանցան․ գործերի կարում ու պատրաստում, մարդկանց շարունակ ԱԱԾ-ով ու ոստիկանական ուժերով ահաբեկում։

2․Փաշինյանականների կողմից ներկայացումների (շոու) կազմակերպում բնակչությանը «կերակրելու» համար՝ կարևորագույն խնդիրներ լուծումները թողած։

3․Փաշինյանի կողմից ԱԱԾ-ի վերածումն անձնական քմահաճույքների բավարարման միջոց։

4․Իշխանությունների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում բնակչության զգացմունքների շահարկում, անտեղյակության շահագործում։

5․Կառավարության կողմից Ազատության (ազատ խոսք, ազատ գործողություն) զավթում սոցիալական ցանցերում, պետական կառույցներում, մերձավոր գործարարների կառույցներում, աշխատավայրերում բոլոր հնարավոր միջոցներով․ շանտաժ, վիրավորանք, շփոթեցում, ահաբեկում ․․․

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»-, իր հրաժարականի խոսքում եզրափակել էր գեներալ Վանեցյանը ․․․

Հ․Գ․ Սա էլ իմ խոստացածը հրաժարականի վերաբերյալ ․․․

Հ․Հ․Գ․ Պատահականություն չէր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խմբավորման անդամները, աջակիցներն իրար խառնված հարցազրույցներ էին տալիս, հայտարարություններ էին անում ԱԱԾ նախկին տնօրենի դեմ, իշխանությունների աջակիցները (իրական ու կեղծ օգտահաշիվներով) սոցիալական ցանցերում ամեն  կերպ վիրավորում էին Վանեցյանին ․․․»։

Նույն շարքից