Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը նախատել է ԱՄՆ փոխնախագահի օգնականին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է արտաքին հետախուզության աշխատակցուհի, փոխնախագահ Մայք Փենսի օգնական Ջենիֆեր Ուիլյամսին, ով ներկայացուցիչների պալատում հայտարարել էր, թե Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցն անտեղի է եղել:

«Ասացեք Ջենիֆեր Ուիլյամսին, ով էլ որ նա լինի, թող կարդա նախագահական զանգերի սղագրությունները և տեսնի հայտարարությունը, որը հրապարակել են Ուկրաինայից»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

«Հետո լավ կլինի, եթե նա հանդիպի Թրամփի այլ հակառակորդների հետ, որոնց ես չգիտեմ, և նախագահի դեմ հարձակումը մշակի ավելի լավ»,-հավելել է նա:

Թրամփը չի մոռացել նաև դեմոկրատների մասին՝ վերջիններիս անվանելով խելագար ու անբան, ովքեր իմփիչմենթը սարքել են զենք իր դեմ պայքարում:

Նույն շարքից