Հասարակություն 

Թբիլիսից, առավել ևս Քութաիսիից Եվրոպա մեկնելը երկու և ավել անգամ ավելի էժան է, քան՝ Երևանից. Զոհրապ Եգանյան

Թբիլիսից, առավել ևս Քութաիսիից Եվրոպա մեկնելը երկու և ավել անգամ ավելի էժան է, քան Երևանից: Իհարկե շատ կարևոր է դրական տեղեկատվական հոսքը, այն մարդկանց մոտ վաղվա օրվա հանդեպ հույս է ներշնչում դառնում այն թելերից մեկը որով կապվում ես Հայրենիքիդ, բայց նման տեղեկատվության չափից շատը հակառակ արդյունքը կարող է տալ:

Շաբաթ-կիրակի օրերին Իտալիայի ավիատոմսեր էի նայում, կարծելով, թե հնարավոր կլինի դրանցից ձեռք բերել էժան, կամ գոնե Վրաստան չհասնելու չափ հարմար: Չկա նման բան, ընդամենը մեկ ավիաընկերությամբ գարուն չի գա, առավել ևս, որ այդքան գովաբանված ավիաընկերության տոմսեր դեպի Իտալիա կամ Գերմանիա կարելի է ձեռք բերել եկող տարվա մարտ ամսվա համար:

Խնդիրը պետք է լուծել համակարգային, չի կարող Թբիլիսիից դեպի Եվրոպա գնալն անգամներ էժան լինել ու այդ պարագայում մենք խոսենք ձեռքբերումների մասին: Մեր քաղաացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունը ի վնաս հայկականի:

Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ վերջապես հասկանալ, թե ավիափոխադրամն ոլորտում մենք ինչու մրցունակ չենք:

ՀՖՖ նախագահի օգնական Զոհրապ Եգանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից