81 տարեկան հասակում մահացել է բրիտանացի լուսանկարիչ Թերենս Օ Նիլլը: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով վերջինիս ներկայացուցիչներին:
Հայտնի լուսանկարիչը մահացել է իր տանը՝ պարտվելով քաղցկեղի դեմ երկարատև պայքարում:
Օ Նիլլը հայտնություն է ձեռք բերել 1960-ականներին արված լուսանկարներից հետո՝ անմահացնելով կադրեր երաժշտության, կինոյի, նորաձևության աշխարհի աստղերի մասնակցությամբ: Նրա օբյեկտիվում են եղել Rolling Stones և The Beatles խմբերը, Ֆրենկ Սենատրան, Էլիզաբեթ Թեյլորը, Շոն Քոննորին, Օդրի Հյոբերնը, Նելսոն Մանդելան, Բրիջիթ Բարդոն, Ելիզավետա 2-րդ թագուհին: