Հասարակություն 

Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել երկրի հզորությամբ երկրորդ ՋԷԿ-ը

analitik.am

Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել երկրի հզորությամբ երկրորդ ՋԷԿ-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը:

Խոսքը վերաբերում է Եփրատ գետի վրա գտնվող Տիշրին ՋԷԿ-ին, որը սիրիացի և ռուսաստանցի մասնագետների կողմից կառուցվել է մոտ 20 տարի առաջ: Պատերազմի մեկնարկից հետո այն երկար ժամանակ գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ: Հիմա այն հոսանք է մատակարարում Ռաքքա և Հալեպ նահանգներին:

Ավելի վաղ սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն էին հաստատել երկրի ամենահզոր ՋԷԿ-ի վրա, որը գտնվում է Տաբկա քաղաքում:

Նույն շարքից