Հասարակություն 

«Կարֆուր»-ը տարածում է Նիկոլ Փաշինյանի գրառումները

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կարֆուր» սուպերմարկետում առևտուր անելիս հանդիպել է ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ում այդ կոչումը շնորհել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաշինյանը սելֆի է արել Ազգային հերոսի հետ և այն հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Գնալ խանութ և հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին»,-գրել է կառավարության ղեկավարը:

Այս գրառումը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է նաև սուպերմարկետը. «Այո՛ Պարոն Վարչապետ, Քարֆուրում միշտ հաճելի մարդկանց կարելի է հանդիպել»:

Նույն շարքից