Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

analitik.am

Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ պարոն Պետրոսյանը հայտարարում է, համապատասխանում է իրականությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են իր օգնականին:

Ինչ վերաբերում է մասնավորապես «թայֆայաբազության հասած կոռումպացվածության մասին» հայտարարությանը, Ավինյանը նշել է, որ այդպես էլ չի հասկացել, թե Պետրոսյանն ինչ նկատի ունի այդ տերմինն ասելով:

Ավինյանի օգնական Ավետիք Էլոյանը հետաքննության ներքո չէ. «Իմ տեղեկություններով, 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այդ ընկերության մոտ (Խոսքը «Eloyan Architects» ընկերության մասին է, որ պատկանում է Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին): Իսկ պարոն Էլոյանը, որքանով որ ես տեղյակ եմ, պատրաստվում է Պետրոսյանի հայտարարությունների համար  դիմել դատարան»:

Հարցին՝ արդյո՞ք ինքը դերակատարում ունի վերոնշյալ ընկերության ստացած պատվերների գործում, փոխվարչապետն ասել է, որ որևէ դերակատարում չունի որևէ ընկերության պատվերներ ստանալու գործում:

Իսկ եթե շահերի բախում կա, Ավինյանի խոսքերով, օրենքին համապատասխան պատասխանատվություն պետք է լինի:

Նույն շարքից