Մեր հարևան ու բարեկամ Իրանում մի քանի օր է ցույցեր են։ Ցույցերի պատճառը հիմնականում բենզինի գնի թանկացումն է։
Երկու օր է համացանցում իրարամերժ տեղեկատվություն է տարածվում Իրանում զոհերի, վիրավորների և մեծ թվով ձերբակալվածների մասին։ Ժամանակ առ ժաանակ անջատվում կամ սահմանափակվում է նաև ինտերնետ հասանեիությունը։
Այս համատեքստում օբյեկտիվ տեղեկություն ստանալը բավականին բարդ է, քանի որ Իրանի դեմ աշխատում է Արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանում Արևմուտքի արբանյակներ հանդիսացող երկրների (Իսրայել, Սաուդյան Արաբիա, Ադրբեջանական Հանրապետություն և էլի մի շարք պետություններ) քարոզչական ապարատն ամբողջությամբ։
Ուստի, կարծում եմ ամեն մի տառ, բառ, նախադասություն գրելուց չափազանց զգույշ պետք է լինել, մի քանի աղբյուրից ստուգել, մանավանդ եթե խոսքը վերաբերում մարդկային կյանքին։
Իրանագետ Ահարոն Վարդանյան