Հասարակություն 

Պզդիգ գործերի մասով լավ է, սակայն դատավորներն աղոթում են, որ չզբաղվեն մեծ գործերով. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Ողջ դատավարական պրոցեսը կապված է Նիկոլ Փաշինյանի կամքի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը. «Դատարանի անկախության սկզբունքի մասին չենք կարող խոսել, որևէ երաշխիք չկա»:

Սևակ Թորոսյանի խոսքերով, բոլոր դատավորների մտքում այսօր կա դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը: Այսինքն, դատավորները մտածում են՝ եթե վարչապետի համար ոչ ցանկալի որոշում կայացնեն, կլինի խուզարկություն, քրեական գործ և հեռացում. «Ես դատավոր լինեի, այդպես կմտածեի: Ես վստահ եմ, որ Հայաստանում դատավորներն աղոթում են, որպեսզի մեծ գործերով չզբաղվեն, պզդիկ գործերով հեղափոխությունից հետո ազատություն կա: Սակայն դատավորներն աղոթում են, որպեսզի չզբաղվեն այն գործերով, որոնք վերաբերում է վարչապետի նախկին թշնամիներին, երևակայական թշնամիներին: Շատ քաջություն է պետք, որպեսզի դատավորն ասի, որ կալանավորումն արդար չէ»:

Փաստաբանը հայտարարեց, որ Հայաստանում դատավորների «պատերազմ» պետք է սկսվի, սա նոր հանգրվան է. «Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ դատավորների պատերազմը միակ միջոցն է անկախանալու համար:

Հայաստանում 300 դատավոր կա, որոնցից մի քանիսն են անկախ, պատմությունը նրանց անունն է հիշելու: Մնացածը ստրուկ դատավորներ են, որոնք դատավոր են դարձել՝ մոռանալով, որ սա «պատերազմի» դիրք է:

Դատավորը զինվոր է, այն աշխարհի ամենադժվար գործն է: Առաջին գծի դատավորներ կան, ովքեր արդարությունը պաշտպանելով, հարվածներ կստանա: Ինչն այսօր Հայաստանում կատարվում է, այլ երկրներում արդեն կատարվել է:

Այսօր «դավիթգրիգորյանները» պատկանում են աշխարհի դատավորների ընտանիքին, ովքեր իրենց արյան գնով պաշտպանել են անկախության սկզբունքը: Հիմա Հայաստանում բարեբախտաբար արյան խնդիր չկա, սակայն «պատերազմի» խնդիր է: Եթե դատավորը չանկախանա, ապագա չի լինելու»։

Նույն շարքից