Հասարակություն 

Ես էլ եմ «Դուխով» գլխարկներ գնել. Քոչարյանի փաստաբանը կարծում է, որ երկրորդ նախագահը հեղափոխության «մատաղ» է

Հեղափոխության առաջին փուլն ուրախությունն է: Մենք էլ սփյուռքում ուրախացանք: Ես հուլիսին եկա 4 հատ «Դուխով» գլխարկ գնեցի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը, ով սակայն հիմա չի հիշում, թե որտեղ է պահում այդ գլխարկները:

Փաստաբանի խոսքերով, հեղափոխության երկորդր փուլը մաքրությունն է. «Ես մոռացել էի Ֆրանսիայի պատմությունը: Պետք է հիշել, թե ինչպես ամեն րոպե գլուխներ կտրեցին՝ դա անելով տարիներով: Բոլոր փոփոխությունները նույն պրոցեսն ունեն: Հեղափոխության գաղափարը չի հանդուրժում արդարադատություն: Օրենքը, սահմանադրությունը համապատասխանեցնում են հեղափոխությանը, այն գլխավոր գաղափարն է դառնում: Այն ամեն գնով պետք է հաջողվի»:

Երկրորդ նախագահի պաշտպանի խոսքերով, հեղափոխությունը միշտ մատաղի անհրաժեշտություն ունի: Նա կարծում է, որ իշխանություններին պետք է, որպեսզի Քոչարյանը լինի բանտում, դա խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ուժը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից