Բարի օր Քաղաքականություն 

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին բողոքի ցույց Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց․ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել․

««ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։

Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։ Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից:

Հաշվի առնելով այս ամենը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով»:

  •  
  •  
  •  
  • 6
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    9
    Shares

Նույն շարքից