Քաղաքականություն 

ԱԺ-ն կքննարկի վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածության հարցը

analitik.am

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջկայում խորհրդարանական լսումներ կամ աշխատանքային քննարկում կկազմակերպի՝ քննարկելու համար Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը մտահոգիչ է, իսկ Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությունը կարծես նպաստում է այդ լարվածությանը: «Մենք Ղազախստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում միմյանց անվտանգությունն ապահովելու խնդիր ունենք, սակայն այդ հայտարարությունը վտանգի տակ է դնում մեր զինվորի կյանքը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է և առաջարկում եմ այս հարցը մտցնել հունիսի 9-12-ի նիստերի օրակարգ և քննարկել՝ հրավիրելով արտաքին գործերի նախարարին և բոլոր շահագրգիռ կողմերին: Այս քառօրյայի օրակարգում հարց կա ՀԱՊԿ-ի հետ կապված, և ես առաջարկում եմ դրա հետ մեկտեղ քննարկել նաև այս հարցը»,- ասաց Փաշինյանը:

 

Պատասխանելով Գալուստ Սահակյանի հարցին, նշեց, որ հարցն իսկապես վերլուծման կարիք ունի և առաջիկայում ինքը քայլեր կձեռնարկի, որպեսզի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ կամ աշխատանքային քննարկումներ կազմակերպվեն թեմայի վերաբերյալ: Նա նշեց, որ ինքը կառաջարկի հանձնաժողովին հունիսի 16-17-ին կազմակերպել քննարկումները:

 

Նույն շարքից