Հասարակություն Տեսանյութեր 

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը /Տեսանյութ/

analitik.am

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության հերթական բողոքի ցույցը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի և «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ընտրությունների անաչառ կառավարման համակարգ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի պատճառով դեռևս արգելափակված է Ռուսթավելիի պողոտան: Նոյեմբերի 14-ից այնտեղ վրաններ են տեղադրվել, մարդիկ գիշերն անցկացրել են վրանում։

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ հանրապետության խորհրդարանը չընդունեց փոփոխությունները Վրաստանի Սահմանադրության մեջ: Փոփոխությունները վերաբերում էին խորհրդարանական ընտրությունների ընտրական համակարգից համամասնականի անցմանը:

Նույն շարքից