Հասարակություն Տեսանյութեր 

Աղջկա նկատողության պատճառով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մախաչկալայում /Տեսանյութ/

analitik.am

Մախաչկալայի բժշկական համալսարանի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Այս մասին Ինսթագրամի պաշտոնական էջում հայտնում է Դաղստանի ՆԳՆ-ը։

Ծեծկռտուքի ժամանակ, 17-ամյա քաղաքացին դանակահարել է մեկ մարդու և նետելով դանակը դիմել փախուստի: Տուժածը 18-ամյա ուսանող է, վերջինս հոսպիտալացվել է հանրապետական ​​կլինիկական հիվանդանոց:

Կասկածյալը բերման է ենթարկվել և խոստովանել կատարած հանցագործությունը: Քննիչները դիտարկում են ծանր մարմնական վնաս պատճառելու փաստով քրեական գործ հարուցելու հարցը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ծեծկռտուքի պատճառը եղել է աղջկա կողմից հնչած նկատողությունը:

Նույն շարքից