Հայաստան Քաղաքականություն 

Պատգամավորին ասել են, որ Հայաստանում միայն մեկ կազմակերպություն կա, որը կարող է Ամանորի միջոցառումները կազմակերպել

Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն Ամանորի միջոցառումների անցկացման համար մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով 325 միլիոն դրամ են հատկացրել մի կազմակերպության:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել է, թե չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել, թե ինչի մասին է խոսքը, ընդամենը թռուցիկ մեկ հարց է տվել ու իրեն ասել են, որ նույնսիկ չի եղել այլ կազմակերպությունը, որը կկարողանար նման ծավալի միջոցառումներ կազմակերպել:

«Մենք փորք երկիր ենք ի վերջո: Այո, պետք է ձևավորվեն այլ կազմակերպություններ, ինչի արդյունքում մրցակցություն կլինի: Դաշտն արդեն առկա է»,-ասել է պատգամավորը:

Վարդանյանի խոսքերով, եթե նշյալ հարցում խնդիրներ կա, կարող են դիմել իրեն, ինքն անհամբեր սպասում է նամակների:

Պատգամավորը պնդում է՝ եթե ընթակարագի խախտում է եղել, մանավանդ լրագրողները կարող են ուսումնասիրել ու լուսաբանել. «Իսկ եթե ընթացակարգի մասով խնդիրներ կան, եկեք փոխենք»:

Հարցին, թե ով է իրեն ասել, որ այլ կազմակերպություն չկա, որը կարող է նման միջոցառումներ իրականացնել, պատգամավորը չի հիշում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից