Հասարակություն 

Մահացել է բեն Լադեն մականունով 35-ամյա փիղը

analitik.am

Հնդկական Ասամ նահանգում մահացել է բեն Լադեն անունով փիղը, որին մեղադրում են 5 մարդու մահվան մեջ: Այս մասին հայտնում է տեղի NDTV պորտալը:

35-ամյա փիղը մահացել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ Նշվում է, որ 6 օր առաջ, մարդկանց վրա հարձակվելուց հետո կենդանուն բռնել էին, իսկ արդեն նոյեմբերի 12-ին, փիղը տեղափոխվել էր «Օրանժ» ազգային պարկ, որտեղ էլ մահացել է։

Տեղացիները փղին անվանել են «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի պատվին: Ազգային պարկ տեղափոխվելուց հետո, կենդանուն տրվել էր նոր մականուն՝ «Կրիշնա»:

Տեղի իշխանությունները մի խումբ անասնաբույժներ են ուղարկել պարկ՝ դիահերձման համար: Նրանք կկազմեն փղի մահվան ճշգրիտ պատճառը:

Նույն շարքից