Հասարակություն 

Վաճառել է դստերը և գումարը ծախսել վիդեոխաղերի օնլայն հարթակում

analitik.am

Չինական Ֆուցզյան նահանգի բնակիչը վաճառել է իր երեխային, իսկ գումարը ծախսել վիդեոխաղերի օնլայն հարթակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Տղամարդը պնդել է, որ կնոջ անհետացումից հետո ստիպված է եղել միայնակ մեծացնել որդուն և դստերը: Նա բավարար գումար չի ունեցել, դրա համար որոշել է ազատվել երեխաներից մեկից:

Տարեսկզբին նրա հետ կապ են հաստատել ամուսինները, ովքեր երազել են երեխա որդեգրելու մասին: Փետրվարին նրանք հանդիպել են տղամարդու հետ և վճարել 80 հազար յուան: Դրանից հետո տղամարդը ստորագրել է որդեգրման վերաբերյալ պայմանագիրը:

Մայիսին երեխային որդեգրած ամուսինները փորձել են փաստաթղթեր կազմել և պետական ​​հաստատությանը տրամադրել են կեղծ ծննդյան վկայական: Արդյունքում իրավապահները պարզել են գործարքի մանրամասները։

Ինչպես պարզվել է, երեխայի հայրը ստացած գումարը ծախսել է չինական հայտնի Kuaishou վիդեո հարթակում:

Նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ ամուսինները, ովքեր գնել են երեխային նույնպես պատասխանատվության կենթարկվեն, հայտնում է AsiaOne-ն:

Նույն շարքից