Քաղաքական 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի միջև հակասությունները հասել են գագաթնակետին: Զաքիր Հասանովը Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է musavat.com-ը:

 

Ըստ կայքի, Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի` երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում` կադրային փոփոխություններ է կատարել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ բանակի ստորաբաժանումներ Հասանովի այցերն ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էին ստեղծել, որ «վերջապես, վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ դիմակայությանը»:

 

Նույն շարքից