Հասարակություն 

10 տարվա ընթացքում 29 մարդ ցանկացել է նետվել Թուրքիայի մեջլիսի շենքի տանիքից

Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի՝ մեջլիսի շենքի տանիքից ցած նետվելու եղանակով ինքնասպանության փորձ է արել 29 քաղաքացի: Այս մասին հայտնել է մեջլիսի փոխնախագահ Սուրեյյա Սադի Բիլգիչը՝ ի պատասխան ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդիի գրավոր հարցմանը:

Ըստ վիճակագրության հիշյալ շենքի տանիքից ինքնասպանության փորձ են արել

2010-ին 2,
2011-ին 3,
2012-ին 1,
2013-ին 8,
2014-ին 1,
2015-ին 2,
2016-ին 2,
2017-ին 1,
2018-ին 4,
2019-ին 5 քաղաքացի:

Նշվում է, որ խորհրդարանի տանիքից նետվելու եղանակով ինքնասպանությունները կանխելու համար հատուկ բատուտ է կիրառվում, իսկ շենքի անվտանգության աշխատողները մասնակցում են ինքնասպանության փորձ անողների հետ բանակցություններ վարելու հմտություններ ստանալու դասընթացների:

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից