Հասարակություն 

4 կգ թմրանյութ տեղափոխելու համար հղի է ձևացել /Լուսանկար/

analitik.am

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը թվիթերյան իր էջում հրապարակել է մաքսանենգությամբ զբաղվող մարդկանց լուսանկարները, ովքեր վառ երևակայության շնորհիվ փորձել են թմրանյութ տեղափոխել։ Ըստ պաշտոնյայի, զույգը փորձել է տեղափոխել մի քանի կիլոգրամ թմրանյութ, որոնց մեծ մասը թաքնված է եղել աղջկա «փորի մեջ», գրում է Lad Bible-ը։

Օսլայի մածուկի օգնությամբ կինը ստեղծել է գնդակ, որում տեղադրել է 4.1 կգ քաշով մարիխուանայի 15 փաթեթ մարիխուանա: Զույգին ձերբակալել են Չիլիի հետ Արգենտինայի սահմանին: Ըստ երևույթին, մաքսանենգները նպատակ են ունեցել թմրանյութերը Մենդոզայից տեղափոխել Սանտա Կրուզ քաղաք:

Սակայն, մաքսային ծառայության աշխատակիցները ստուգման ընթացքում ենթադրյալ ամուսնու մոտից հայտնաբերել են մարիխուանայի երկու փաթեթ, ինչից հետո որոշվել է ստուգել նաև «ապագա մայրիկին»: Մաքսանենգները ձերբակալվել են, նրանց անուններն ու տարիքը չի նշվում՝ հետաքննության շահերից ելնելով:

Նույն շարքից