Հայաստան Քաղաքականություն 

Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության պատճառների մասին

analitik.am

Այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ, պաշտոնից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը:

Լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողով հրավիրվելու է նաև Մովեսես Հակոբյանը, իսկ նրա պաշտոնանկությունը և առհասարակ որևէ բան չի կաշկանդում իրենց. «Կաշկանդվողներին փնտրեք «Վերնատանը»»:

Հարցին՝ քննարկում է եղել արդյո՞ք, թե ինչու են պաշտոնից ազատել Հակոբյանին, Քոչարյանը նշեց, որ դա միայն վարչապետի իրավասության հարցն է:

Քոչարյանը չցանկացավ գնահատական տալ Հակոբյանի աշխատանքին:

Հարցին՝ ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը, պատգամավորը ենթադրեց, որ հավանաբար դիմում է գրել:

Դիտարկմանը, որ միանգամից պաշտոնից ազատվել են նաև նրա տեղակալները, Քոչարյանը հայտարարեց. «Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել: Դա վարչապետի իրավասության սահմաններում է»:

Նույն շարքից