Հասարակություն 

Ինչու է Վլադիմիր Պուտինը լուսանկարվել Բրազիլիայի հատուկջոկատայինների հետ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում արտասահմանյան այցերի ժամանակ իր հետ լուսանկարվելուց: Այս մասին գրառում է արել «Комсомольской правдa»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը մեկնաբանելով ՌԴ նախագահի Բրազիլիայի հատուկջոկատայինների հետ լուսանկարը, փոխանցում է Լենտան։

«Նախագահական անփոփոխ քաղաքավարության ժեստ»,-ասել է նա:

Սմիրնովը հիշեցրել է նաև մի քանի այլ դեպքեր, երբ Ռուսաստանի նախագահը լուսանկարվել է գագաթնաժողովում աշխատող կամավորների հետ, հյուրանոցի այն անձնակազմի հետ, որտեղ ապրել է ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև Ավստրալիայի ոստիկանության սպաների հետ: Լրագրողի խոսքով՝ Պուտինի պրակտիկայում այդ մարդկանց աշխատանքի համար շնորհակալություն հայտնելը սովորական բան է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահն այցելել է Բրազիլիա՝ մասնակցելու Բրիքս գագաթնաժողովին, որն անցկացվել է նոյեմբերի 13-14-ը: Ուղևորության ընթացքում նա հանդիպել է իր բրազիլացի գործընկեր Ժաիր Բոլսոնարուի հետ՝ քննարկելու միջազգային խնդիրները: Ինչպես նաև լուսանկարվել է Բրազիլիայի հատուկջոկատայինների հետ։

Նույն շարքից