Հասարակություն 

Պետք չէ մոռանալ, որ Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարի շտաբի պետը. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

Կամո Քոչունցն էլ, Վաչագանն Ներսիսյանն էլ մեր ԶՈւ-երում ժամանակին ծառայություն մատուցած զինվորականներ են: Նույնը վերաբերում է Մոսվես Հակոբյանին: Մի մոռացեք, որ նա եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի շտաբի պետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ մասնավորապես Քոչունցը լավ զինվորական է եղել ու կանգնած է բանակի կառուցման ակունքներում:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Մարտունու պաշտպանական շրջանին, որի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը. «Այդ ժամանակ Մոնթեն հավաքել էր պրոֆեսիոնալների, ֆիդայիզմից դեպի պրոֆեսիոնալ անցածների, ստեղծել էր ամրություն ամենաբարդ ուղղություններից մեկի վրա: Այդ գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Հակոբյանը, ինչը երբեք չպետք է մոռանալ»:

Քոչարյանի խոսքերով, այլ բան է այն, թե ինչ արեցին հետագայում իշխանությունները զինվորականների հետ. «Նրանք բացարձակ իրավունք չունեին բանակը քաշել այլ գործառույթների մեջ: Պետք է գնահատել զինվորականներին իրենց ապրած կյանքի, բանակային կառույցների ձևավորման ակունքներում կանգնած լինելու համար: Նաև չպետք է մոռանալ, թե ինչպես զինվորականությանը վնաս հասցվեց՝ բանակը ոչ նպատակային օգտագործելով: Այլևս այդպիսի բան չի լինելու, Մարտի 1-ի հիմնական դասը հենց դա է»:

Լուսանկարում ձախից առաջինը Մովսես Հակոբյանն է

Նույն շարքից