Հասարակություն 

Ինձ հայտնի ազգակցական կապ չկա. ԿԿՀ անդամի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական լինելու մասին

analitik.am

Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար ԲԴԽ-ն առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ թեկնածուն խոսեց նաև ՀՀ վարչապետի հետ հնարավոր ազգակցական կապի մասին:

Պատասխանելով իմքայլական պատգամավոր Սարգիս Խանդանյանի համապատասխան հարցին՝ Արամայիս Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ չի ճանաչում վարչապետին և Սիփան Փաշինյանին, երբևէ չի հանդիպել, անձամբ չի զրուցել, որևէ առնչություն չի ունեցել. «Ոչ անձամբ, ոչ միջնորդավորված որևէ խոսակցություն չեմ ունեցել: Ավելին ասեմ՝ երբևէ նույն սենյակում չենք գտնվել պարոն Փաշինյանի հետ, ազգացական կապ չունեմ: Համենայնդեպս ինձ հայտնի ազգակցական կապ չկա»:

Նույն շարքից