Հայաստան Քաղաքականություն 

Ամեն օր դուք պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք. Բագրատյանը՝ Իմ քայլին

analitik.am

Սա քաղաքական կարևորագույն որոշում է: Հանձնաժողովում ընդդիմության ներկայությունը խիստ կարևոր է իշխանության համար: Հանրային վստահություն ունենալու համար իշխող քաղաքական ուժը պետք է հնարավորինս ընդլայնի ընդդիմության ներկությունը բոլոր մարմիններում: Սա է լավագույն ապացույցը, որ իշխանությունը թափանցիկ է աշխատելու, չի կանխատեսում, որ այդ մարմինն այլ նպատակով կարող է օգտագործել: Այս մասին խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ստեղծվող հանձնաժողովի համար մեկական անդամ են առաջարկել Կառավարությունը, ԱԺ խմբակցությունները և ԲԴԽ-ն:

Բագրատյանի խոսքերով, պետք է կառուցվի մի պետություն որտեղ ընդդիմությունը նույնքան իշխանություն կունենա, որքան՝ իշխանությունը. «Միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ հզոր պետություն: Չի կարող իշխանություն լինել առանց ուժեղ ընդդիմության: Ամեն օր դուք պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք ու ստիպված եք ձեզ վրա շատ աշխատելու»:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսքի վերջում հորդորեց կողմ քվեարկել բոլոր թեկնածուներին:

 

Նույն շարքից