Հասարակություն 

Ռուսաստանի քրեական աշխարհը մնացել է առանց «օրենքով գողի»

analitik.am

Ներկայումս Ռուսաստանի քրեական աշխարհում որևէ առաջնորդ չկա, քանի որ երկրում ակտիվորեն կիրառվում է Քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածը, որը նախատեսում է պատիժ՝ քրեական աշխարհում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է «Росбалт»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ օրենքով գող Օլեգ Մեդվեդևին (Շիշկանով) ձերբակալելուց հետո իրավապահները սկսել են սույն հոդվածի համաձայն մեղադրանք առաջադրել այլ անձանց:

Այս կապակցությամբ նրանցից շատերը որոշել են լքել Ռուսաստանը. ոմանք մնացել են Շիշկանովին ձերբակալելուց առաջ, մնացածը՝ դրանից հետո:

Որպես բնակության նոր վայր օրենքով գողերն ընտրել են Թուրքիան, Իսրայելը, Կիպրոսը կամ Բուլղարիան:

Նույն շարքից