Հասարակություն 

Տղամարդը 303 լիտր արյուն է հանձնել և փրկել 1920 մարդու կյանք

analitik.am

ԱՄՆ Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչը 34 տարի շարունակ 303 լիտր արյուն է հանձնել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Unilad կայքին։

Դեյվ Մահալիկն առաջին անգամ արյուն է հանձնել, երբ նրա ընկերոջ մայրը փոխպատվաստման կարիք է ունեցել։ Դրանից հետո ամերիկացին պարբերաբար արյուն է հանձնել․ երկու շաբաթը մեկ վերջինս այցելել է հիվանդանոց և արյուն հանձնել։

34 տարի տղամարդը փրկել է 1920 մարդու կյանք։

Երբ Մահալիկը 640-րդ անգամ արյուն է հանձնել, նրան շնորհվել է պատվավոր դոնորի կրծքանշան։

Նույն շարքից