Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել պատրաստվել նոր պատժամիջոցների

analitik.am

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ռուսաստանի բիզնեսի նկատմամբ պատժամիջոցները կարող են խստացվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրորդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Բելաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կա տարբերակ, որ կլինեն պատժամիջոցների որոշ խստացումներ, պետք է պատրաստ լինել դրան: Համայնքների պալատում բացահայտ քննարկվում է ապագայում ռուսական ընկերությունների դեմ լրացուցիչ ազգային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,-ասել է դիվանագետը՝ ավելացնելով, որ նման հռետորաբանությունը տարակուսանք է առաջացնում Մոսկվայում:

Նույն շարքից