Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանն անվանել է այն վայրը, որտեղ շարունակվում է Սառը պատերազմը

analitik.am

Դեռևս 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմը շարունակվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սրտում, ինչի պատճառով նա հասարակական կարծիքն ուղղում է Չինաստանի դեմ։ Այսպիսի կարծիք է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրա կողմից արված դիտողությունները լցված են գաղափարական նախապաշարմունքներով և Չինաստանի պատմության ու երկրում տիրող իրավիճակի անտեղյակությամբ։ Նրա տարածած լուրերը չեն դիմանում քննադատությանը և միայն փլվում են փաստերի ֆոնին։ Սառը պատերազմի ավարտից անցել է ավելի քան 30 տարի, սակայն վախենամ, որ այն դեռ շարունակվում է Պոմպեոյի սրտում»,-ասել է դիվանագետը։

Նա հավելել է, թե Չինաստանը հույս ունի, որ Պոմպեոն կփոխի իր գործողությունների ընթացքը և կսկսի օբյեկտիվորեն դիտարկել երկու երկրների հարաբերությունները, կդադարի չափազանցնել հակաչինական տրամադրությունները և ոչ թե կվնասի երկու պետությունների հարաբերություններին, այլ կօգնի։

Նույն շարքից