Բարի օր Հասարակություն 

Ինչ կապ ունի Կարեն Կարապետյանի ընկերությունը Նոր Հաճնում երեխաների ու տատու մահվան հետ. Պատգամավորը պահանջ ունի

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարությամբ հանդես եկավ Նոր Հաճնում տարեց կնոջ և վերջինիս 4 թոռների մահվան մասին. «Օրեր առաջ ես այստեղ խոսեցի ներտնային գազի սպասարկման ընկերության գործունեության մասին: Այն պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Կարծում եմ, որ իրավիճակն ավելի է սաստկանում: Մենք այստեղ նստած հասկանում ենք, որ որևէ մեկն ապահովագրված չէ, քանի որ մատուցվող ծառայությունը պատշաճ չէ»:

Պատգամավորի խոսքերով, թալանի սկիզբը դրվել է 2005 թվականին, երբ տարբեր գործարքների արդյունքում կարևոր գործառույթը վերապահվել է նշյալ ընկերությանը. «Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Սա արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք:

Կարծում եմ, որ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի այս հարցը հիմնավորապես լուծելու և այս ընկերությանը լիցենզիայից զրկելու համար: Այն պետք է վերապահել ԱԻՆ-ին, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին զերծ պահել այսպիսի դժբախտ պատահարներից»:

Նույն շարքից