Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում ոստիկանները ուժային գործողություններ են սկսել ցուցարարների նկատմամբ

analitik.am

Թբիլիսիում ոստիկանությունն ուժային գործողություններ է սկսել խորհրդարանի մուտքն արգելափակումից ազատելու համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալությունը տեղեկացնում է, որ ակցիայի տասնյակ մասնակիցներ փորձում են դիմադրություն ցույց տալ, սակայն ստիպված նահանջում են ոստիկանական ուժերի ճնշման ներքո:

Մինչ օպերացիայի սկսելը, ոստիկանությունը քաղաքացիներին 30 րոպե ժամանակ է տվել խորհրդարանի տարածքն ազատելու համար:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ցրել խորհրդարանը, կազմակերպել նոր ընտրություններ: Տասնյակ ցուցարարներ գիշերն անց են կացրել խորհրդարանի մոտ՝ արգելափակելով դրա մուտքերը:

 

Նույն շարքից