Հասարակություն 

Չինացիները ստեղծել են Range Rover-ի ճշգրիտ կրկնօրինակը, որը 10 անգամ ավելի էժան է բնօրինակից /լուսանկարներ/

analitik.am

Չինացիները ստեղծել են Range Rover-ի կրկնօրինակը, որը կոչվում է Hunkt Canticie և արժե ընդամենը 18 հազար դոլար։ Նախատեսվում է ավտոմեքենան վաճառել դեռ միայն Չինաստանի շուկայում: Այս մասին հայտնում է Լայֆը։

Բրիտանական մեքենաների երկրպագուները վրդովված են. չինացիները գրեթե ամբողջությամբ վերամշակել են սպորտային մեքենայի դիզայնը և դա արել են առանց բրիտանական ընկերության համաձայնության, գրում է Carscoops-ը:

Չինական սպորտային մեքենայի ուժային համակարգը շատ ավելի համեստ է, քան՝ Range Rover-ինը։  Ի դեպ, օրիգինալ Range Rover-ը Չինաստանում արժե 173 հազար դոլար, և մարդկանց մեծ մասը չի կարող թույլ տալ գնել այդպիսի ավտոմեքենա:

Բրիտանական ավտոարտադրող ընկերությունը դեռևս չի արձագանքել։

Նույն շարքից