Քաղաքականություն 

Նախագահը դիրիժոր Յուրի Դավթյանին շնորհավորել է ծննդյան 85-ամյակի առթիվ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է,

 

 

«Հարգելի պարոն Դավթյան,

 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»:

Նույն շարքից