Հասարակություն 

Հրդեհ՝ փայտի արտադրամասում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից