Հասարակություն 

Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը. Նախարարը՝ դասախոսին

analitik.am

Կոռուպցիան բացահայտելը  բավականին բարդ գործ է: Բայց ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը: Այս մասին ԵՊՀ դասախոսների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով դասախոսներից Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանին:

Նախարարն ասաց, որ հարցումն արել են և շուտով հարցերի պատասխանները կլինեն:

Հանդիպումից հետո նախարար Հարությունյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ քրեական գործերի մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՅԴ երիտասարդների տարած արկղերը լցնելու է քրեական գործերով ու ետ է ուղարկելու:

Նույն շարքից