ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հանդիպել եմ ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների, ինչպես նաև այլ ինստիտուտների և բուհերի գործընկերների հետ: Նրանց հետ քննարկել եմ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծով հայերենի և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, որոնք այս օրերին քննարկվում էին տարբեր հարթակներում: Թեպետ կարծում եմ, որ տրված պատասխանները սպառիչ էին, սակայն անհրաժեշտության դեպքում վերահաստատում եմ քննարկումները շարունակելու մեր պատրաստակամությունը»: