Առողջապահություն Հասարակություն 

Հայ եռյակը շնորհակալություն է հայտնել Օրենբուրգի բժիշկներին

analitik.am

Վերջերս Օրենբուրգի տարածքային ծննդաբանական կենտրոնում նշել են վաղաժամ ծնված նորածինների միջազգային օրը:

Տոնական օրվա առթիվ կենտրոնի բժիշկներին այցելել է նաև Ղազարյանների ընտանիքը:

«Ղազարյանների ընտանիքի ուրախ եռյակը արդեն իր առաջին սպորտային ռեկորդներն է գրանցում: Դժվար է հավատալ, որ նրանք լույս աշխարհ են եկել էքստրեմալ ցածր քաշով: Սակայն տարածքային ծննդաբանական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել բոլոր երեք երեխաների կյանքը: Եվ այժմ բազմազավակ ընտանիքը հաճախ է այցելում բժիշկներին, որպեսզի շնորհակալություն հայտնի նրանց՝ կատարած հրաշքի համար, - գրում է Вестирама.ru-ն»:

Նույն շարքից