Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին ոչ մի խնդիր չի տեսնում Հայաստանի և հայ ձեռներեցների Իրանի հետ համագործակցելու հարցում:

Նա նշել է, որ Վաշինգտոնում շատ լավ գիտակցում են Հայաստանի համար Իրանի կարևորությունը:

«Մենք հստակ գիտակցում ենք Հայաստանի համար Իրանի կարևորությունը: Իրանը Հայաստանի 2 բաց սահմաններից մեկն է հանդիսանում: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին», -հայտարարել է դեսպանը CivilNet-ին տված հարցազրույցում:

Նույն շարքից