Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ վագոն-տնակում

analitik.am

Նոյեմբերի 18-ին, ժամը 16:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 9 շենքի դիմաց այրվում է վագոն-տնակ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:43-ին:

Այրվել են երկաթյա վագոն-տնակի (մոտ 10 քմ) ներսում գտնվող տնտեսական իրերը և փայտյա երեսպատումը:

Նույն շարքից