Հասարակություն 

Հրապարակվել է 2020 թ. զբոսաշրջիկների համար ամենից վտանգավոր երկրների վարկանիշային աղյուսակը

analitik.am

International SOS միջազգային կազմակերպության փորձագետները կազմել են ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են 2020 թ. զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է ըստ 3 չափորոշչի՝ տվյալ երկրում տիրող  իրավիճակի անվտանգություն,  առողջապահական սպասարկում և ճանապարհային երթևեկության անվտանգություն:

Ըստ այս 3 չափորոշիչների՝ ամենավտանգավոր երկրներն են Աֆղանստանը, Լիբիան և Սոմալին: Իսկ ամենից անվտանգը համարվել են Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան և Շվեցիան:

Շատ աֆրիկյան երկրներ՝ Նիգերիան, Լիբերիան, Գվինեան, Հարավային Սուդանը, Էրիթրեան և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը աղյուսակում առաջատար են՝ ըստ ամենավատ բժշկական սպասարկման չափորոշչի:

Իսկ ճանապարհային անվտանգության առումով հետազոտությունները ցույց են տվել, որ վատ ցուցանիշ ունեն աֆրիկյան երկրները, ինչպես նաև Վենեսուելան, Բելիզը, Դոմինիկյան Հանրապետությունը, Թաիլանդը և Վիետնամը:

Նույն շարքից