Հասարակություն Պատահարներ 

Բասեն գյուղում այրվել է մոտ 500 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի տարածքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է Բասեն գյուղի տարածքում գտնվող Հարսնասար լեռան գագաթին և հարավային լանջերին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 18:26-ին:

Այրվել է մոտ 500 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել է Ջրառատ գյուղի 6 բնակիչ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից