Միջազգային Քաղաքականություն 

Թբիլիսիում ցույցը ցրվել է, բայց ընդդիմությունը հայտարարել է նոր ցույցեր կազմակերպելու մասին

analitik.am

Ընդդիմությունը կշարունակի ցույցեր կազմակերպել Թբիլիսիում այնքան ժամանակ, մինչև արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը չբավարարվի: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական շարժում կուսակցության առաջնորդ Ալեքո Էլիսաշվիլին:

«Հիմա՝ ցույցը ցրելուց հետո, ես ավելի մեծ ուժ եմ զգում», - ասել է Էլիսաշվիլին լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ «Եվրոպական Վրաստան. ազատության համար շարժում» կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան ևս հայտարարել էր ցույցերին մասնակցելու մասին:

Ընդդիմության կողմից կազմակերպած ցույցը ցրելու հետևանքով հոսպիտալացվել է 3 մարդ, որից մեկը՝ ոստիկան, որը վնասվածք է ստացել գլխի շրջանում: Բուժօգնության ստանալու համար դիմել են նաև 9 ցուցարար:

Նույն շարքից