Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան մեղադրել է Ռուսաստանին պարտականությունները չկատարելու մեջ

analitik.am

Անկարան պատրաստ է վերսկսելու Սիրիայում ռազմական օպերացիան, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը չիրականացնեն՝ անվտանգության գոտուց քրդական ուժերի հեռացումն իրենց վրա վերցրած պարտականությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն:

Նրա խոսքով ո՛չ Ռոսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը իրենց խոստումները չեն կատարել: «Եթե մենք արդյունքի չհասնենք, ապա ինչպես նախկինում սկսեցինք օպերացիան, այնպես էլ հիմա կանենք՝ ինչ պետք է», - ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր,  որ քրդերի վաղաժամկետ տարհանումն իրականացվել է: Դրանից հետո նոյեմբերի 1-ին Ռուսաստանը և Թուրքիան թուրք-սիրիական սահմանին սկսել են պարեկային ծառայություն անցկացնել:

Նույն շարքից