Հայաստան Քաղաքականություն 

Նոր ոստիկանապետեր են նշանակվել

analitik.am

Նոյեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանո, Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամականավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ով մինչ այդ, աշխատում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ։

Նույն շարքից