Հասարակություն 

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը /Տեսանյութ, Լուսանկարներ/

Նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և դրանց տեղափոխումից հետո կարելի է հայտարարել, որ մաքսազերծման գործընթացն ամբողջությամբ տեղի կունենա Հյուսիսային ավտոմաքսատանը։

Իսկ Նորագավիթի ավտոմաքսատունը կշարունակի աշխատել մինչև տարեվերջ՝ Երևանում արդեն իսկ եղած ավտոմեքենաներն ամբողջությամբ սպասարկելու համար։

Գյումրու մաքսատունն իր ողջ ծավալով շահագործվելու դեպքում օրական կսպասարկի մոտ 1000 ավտոմեքենա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից